Четверг, 02.05.2024, 09:00

Բարև Гость | RSS

Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը: Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը  փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում: 4 ժամ անց գիտնականն ... Читать дальше »
Դիտումներ: 375 | Ավելացրել է: viphay | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (0)

Yandex ընկերությունը առաջարկում է օգտագործողներին ներբեռնել անվճար Kaspersky հակավիրուսային համակարգը`կես տարվա լիցենզիայով: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: Առաջարկից կարող են օգտվել ինպչես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք նախկին ԽՍՀՄ-ի երկներ , նաև Հայաստանի օգտագործողները: 6 ամսվա լիցենզաին լռանալու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել նորը 20% զեղջով: Նաև նշվում է որ հակավիրուսի այս փաթեթը չունի տեխնիկական սպասարկում , խնդիր առաջանալու դեպքում օգտագործողին խորհուրդ է տրվում օգտվել  ընկերության կայքի База знаний բաժնից: Հիշեցնենք նաև որ Yandex-ը ունի սեփակ ... Читать дальше »
Դիտումներ: 1028 | Ավելացրել է: viphay | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (0)

Google ընկերության որոնողական համակարգը սկսել է գծել որոշ ֆունկցիաների գրաֆիկը հենց որոնման արդյունքների մեջ: Ֆունկցիայի գրաֆիկը գծելու համար անհրաժեշտ է պարզապես որոնման տողում ներմուծել ֆունկցիան և սեղմել Enter: Ֆունկցիաների ցուցակը, որը հասկանում է Google-ը, դեռ հայտնի չէ: Բացի այդ՝ օգտագործողները կարող են տալ ֆունկցիայի  սահմանները, նաև կառուցել միաժամանակ մի քանի ֆունկցիաներ: Նշենք նաև, որ նոր հնարավորությունը բոլոր դիտարկիչների համար չէ, որ հասանելի է: Հիշեցնենք որ, Google-ը մինչ այս կարողանում էր կատարել հաշվիչի դեր, փոոխարկել չափման միավորներ, փոխարժեքներ և այլն:
Դիտումներ: 397 | Ավելացրել է: viphay | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (0)

«Одноклассники» սոցցանցի ադմինիստրացիան հայտարարել է մոտալուտ փոփոխությունների մասին: Կայքի կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ կայքի դիզայնը առավելագույնս կպարզեցվի, սակայն հաշվի առնելով սոցցանցից օգտվողների պահպանողականությունը՝ արտաքին փոփոխությունները կգործարկվեն աստիճանաբար: Մասնավորապես՝ սոցցանցն արդեն հրաժարվել է էջի վերևում գտնվող մենյուից, իսկ օնլայն ընկերների ցանկը ձախից տեղափոխվել է աջ: Իզրյադնովի խոսքով՝ կգործարկվեն նաև նոր ֆունկցիաներ, իսկ մի քանի ծառայություններ կդառնան անվճար: 
Դիտումներ: 535 | Ավելացրել է: viphay | Ամսաթիվ: 16.12.2011 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 17 18 19

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR