Суббота, 20.04.2024, 03:24

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Февраль » 11 » Բջջայինն ուռուցքի պատճառ
17:53
Բջջայինն ուռուցքի պատճառ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը. բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը։ Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։ Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման միջև կապի մասին ընդհանրապես որևէ ապացույցներ չկան։ Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով՝ այս հարցին հստակ պատասխան տալու համար դեռևս մի շարք հետազոտություններ պետք է արվեն։ «Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները՝ աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլկտրամագնիսական դաշտերը՝ որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է Ջոնաթան Սամեթը՝ ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի քաղցկեղի տեսակ) զարգացմանը։ Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները բազմիցս են ասել։ Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից՝ հաճախակի գլխացավեր, հիշողության և կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն և հանկարծակի հոգնածություն։


Դիտումներ: 476 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR