Понедельник, 06.05.2024, 00:13

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 16 » Գործարկվեց Google-ի երաժշտական խանութը
22:37
Գործարկվեց Google-ի երաժշտական խանութը
Google կորպորացիան, ինչպես սպասվում էր, ներկայացրեց Google Music երաժշտական ծառայությունը` նախատեսված անհատական համակարգիչների և Android սարքերի համար  http://music.google.com/about/ :Հիշեցնենք, որ գարնանը Google-ը թողարկեց Music Beta by Google ծառայությունը, որն օգտատերերին տարածություն է տրամադրում վեբ-սերվերների վրա՝ երաժշտության տեղակայման համար (մինչև 20 000 կատարում), և ապա՝ թույլատրում տարբեր սարքերից դրանց ազատ ունկնդրումը հոսքային ռեժիմով՝ սկսած անհատական համակարգիչներից և վերջացրած Android սմարթֆոններով: Google Music-ը համատեղում է Music Beta by Google և երաժշտական վեբ-խանութի ֆունկցիոնալը, որն աշխատում է Android Market-ի բազայի վրա: Google-ը պայմանագրեր է կնքել ավելի քան 1000 ձայնագրման ընկերությունների հետ, որոնց թվում են EMI-ն, Universal Music-ը և Sony Music-ը: Ընդհանուր առմամբ հասանելի է մոտ 13 մլն երաժշտական կատարում, որոնցից որոշներն անվճար են, իսկ մնացածն արժեն 69 սենթ, 99 սենթ կամ 1,29 դոլար:  Գնված երգերն ավելացվում են օգտագործողի երաժշտական հավաքածուին և սինխրոնիզացվում նրա բոլոր համապատասխան սարքերի հետ: Երաժշտությունը կարելի է հասանելի դարձնել նաև Google+ սոցիալական ցանցի օգտատերերի համար:  Առայժմ Google Music ծառայությունը կգործի միայն ԱՄՆ-ում: Ծառայությունը հանդիսանում է Apple-ի երաժշտական վեբ-խանութի մրցակիցը: 
Դիտումներ: 457 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR