Пятница, 03.05.2024, 19:52

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Январь » 17 » Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը
18:11
Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը
Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի և ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա և այդպիսով պարզել, թե արդյոք նրանց մոտ առկա է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` "չոր" կամ "թաց", "արտադրողական" կամ "ոչ արտադրողական", կարող է օգնել բժշկին ախտորոշել հազի ծագման պատճառը: Օրինակ` ըստ հազի տեսակի կարելի է ախտորոշել արդյոք այն առաջացել է բակտերիալ, թե վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Առողջապահության բնագավառի աշխատակիցները տարբերակում էին հազը ըստ իրենց լսողության: Այժմ արդեն ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա հիվանդներին խնայել իրենց ժամանակը և նախապես, մինչ բժշկին այցելելը, արդեն իսկ տեղյակ լինել իրենց շնչառական խնդիրների մասին: Նոր ծրագիրը թույլ կտա համեմատել հիվանդի հազը բազայում առկա հազի նմուշների հետ, որոնք վկայում են այս կամ այն շնչառական հիվանդությունների մասին: Մասնագետները լավատեսորեն են վերաբերվում նոր ծրագրին: Նշենք, որ ծրագրի մշակման համար 100 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդի կողմից: Սպասվում է, որ այս ծրագիրը հատկապես արդյունավետ կլինի զարգացող երկրներում ներդնելու համար, որտեղ բարձր է մանկական թոքաբորբով տառապողների թիվը:

       

Դիտումներ: 398 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR