Среда, 01.05.2024, 22:50

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 29 » Ինչպե՞ս են առաջացել մանեկենները
10:18
Ինչպե՞ս են առաջացել մանեկենները
Ինչպե՞ս են առաջացել մանեկենները Առանց մանեկենների այժմ դժվար է ներկայացնել յուրաքանչյուր հագուստի կամ աքսեսուարների խանութ: Պարզվում է՝ մանեկեններն ավելի հնամյա են, քան ենթադրվում էր, քանի որ դեռ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել էին նրա իրանաքանդակները, իսկ դրանց կողքին գտնվում էին հագուստի կոմպլեկտներ: Վաճառքի զարգացման և ապրանքների ցուցադրման համար մանեկենների կիրառումը կատարվեց ավելի ուշ` արդեն 18-րդ հարյուրամյակում: Ֆրանսերենից թարգմանաբար ‹‹մանեկեն›› բառը այդքան էլ չի համապատասխանում «տիկնիկին», այն նշանակում է «անճոռնի, թզուկ»: Խանութներում ցուցադրության համար ի սկզբանե օգտագործվում էին դերձակների մանեկենները, որոնք պատրաստվում էին պապյե-մաշեից կամ էլ ծառից:
 Իսկ արդեն 100 տարի անց ֆրանսիացիները կարողացան տեսնել մոմից պատրաստված մանեկեններ, որոնք տեղադրվում էին ամենախոշոր հանրախանութներում: Սակայն այս մանեկենները շատ քմահաճ էին և կախված էին շրջակա ջերմաստիճանից: Խիստ ցուրտ եղանակին դրանք ճաքճքում էին, իսկ տաք եղանակին` հալչում: Ժամանակի ընթացքում պլաստիկան եկավ փոխարինելու մոմե մանեկեններին: Այսօր խանութների կողքով անցնելիս հանդիպում ենք տարբեր հասակի, տարբեր դիրքերով դրված և շատ գեղեցիկ համադրված հագուստներով մանեկենների
Դիտումներ: 526 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR