Понедельник, 06.05.2024, 13:08

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 16 » Ինչպես օգտագործել մկնիկի ակը Chrome-ում
22:11
Ինչպես օգտագործել մկնիկի ակը Chrome-ում
Մկնիկի մեջտեղի ակը նախատեսված է ոչ միայն պտտելու համար, այլ նաև սեղմելու: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել Google Chrome ինտերնետ դիտարկչում մկնիկի մեջտեղի ակի միջոցով:

1.Կայքի հղումները
Սեղմեք ցանկացած հղման վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: Եթե ցանկանում եք բացել նոր պատուհանում և տեսնել այդ էջը, ապա սեղմած պահեք shift-ը և այնուհետև սեղմեք հղման վրա մեջտեղի ակով:

2.Դիտարկչի կոճակները
Սեղմեք դիտարկչի ցանկացած կոճակի վրա (օր. refresh, back, forward) մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: 

3.Փակել պատուհանները
Սեղմեք դիտարկչի ցանկացած պատուհանի վերնագրի վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կփակվի:

4.Մեծացնել/փոքրացնել էջը
Բացված էջի չափսերը փոխելու համար սեղմած պահեք Ctrl կոճակը և այնուհետև պտտեք մկնիկի մեջտեղի ակը դեպի վերև կամ ներքև:

5.Ավտոմատ սքրոլինգ
Ավտոմատ սքրոլինգի համար որևէ ազատ հատվածում (ոչ հղման վրա) սեղմեք և թողեք մկնիկի մեջտեղի ակը, այնուհետև մկնիկը տեղաշարժեք վերև կամ ներքև:

6.Հորիզոնական սքրոլինգ
Բացված կայքը հորիզոնական սքրոլինգի համար սեղմած պահեք shift կոճակը և պտտեք մկնիկի ակը:
Դիտումներ: 504 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR