Понедельник, 06.05.2024, 10:07

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 17 » iPhone 5-ի հետ հնարավոր կլինի խոսել, ինչպես մարդու հետ
21:40
iPhone 5-ի հետ հնարավոր կլինի խոսել, ինչպես մարդու հետ
Մարդը մոտենում է պլանշետին և սկսում խոսել նրա հետ: Հարցնում՝ ինչ է պլանավորված այսօր, խնդրում զանգել այս կամ այն մարդուն և այլն..... Սա Apple-ի 1987թ-ի տեսանյութն է: Այն մեծ հաշվով «ապագայի» մասին է: Հոլովակում ցուցադրվում է ենթադրվող  Knowledge navigator ֆունկցիան: Կարող ենք արդեն ասել, որ Apple-ը պատրաստվում է այն ներդնել iOS-ում՝ ընկերության բջջային հարթակում:  Ֆունկցիան կկրի Assistant անունը: 
Հայտնի բլոգ 9to5mac-ը, որը մեկ անգամ չէ՝ ապացուցել է իր աղբյուրների հավաստի լինելը, պատմում է, թե ինչպես է այն լինելու: Առաջին հերթին Assistant-ը կաշխատի միայն նոր iPhone 5-երում, քանի որ 512մբ օպերատիվ հիշողությունն ու A4 պրոցեսորը, որն ունի Phone 4-ը, բավարար չեն դրա աշխատանքի համար: Ֆունկցիան հնարավոր կլինի կանչել՝ Home կոճակը սեղմած պահելով, ինչպես նախկին ձայնի ճանաչման ֆունկցիան: Assistant-ը հիմնված է Siri ընկերության մշակումների վրա, և այն չի կարելի համեմատել ներկայիս ձայնի ճանաչման ֆունկցիայի հետ: Ականատեսները նշում են, որ հրամանները հնարավոր կլինի արտահայտել բարձր, ցածր, արա , դանդաղ .... ինչպես կկամենաք և այն դա ճիշտ կճանաչի: Մի խոսքով՝ կարելի է ասել «ստեղծել հանդիպում 7.30» և իրադարձությունը կստեղծվի օրացույցում: Նաև հնարավոր կլինի ստեղծել նոթեր, օրինակ՝ ասելով «հիշեցրու ինձ գնել կաթ» , հնարավոր կլինի նաև ստեղծել երթուղիներ, օրինակ՝ ասելով «ինչպես հասնել տվյալ տեղը» և Assistant-ը կգծի այդ վայր տանող երթուղին: Բացի այդ՝ հնարավոր կլինի նաև ստեղծել և ուղարկել SMS-ներ՝ ասելով, օրենակ, «ես ուշանում եմ աշխատանքից» և այլն, իհարկե դրանից հետո Assistant-ը կկարդա տեքստը, որպեսզի օգտագործողը համոզվի նրա ճշտության մեջ և հաստատելուց հետո միայն այն «կմուտքագրվի»: Դեինչ, սպաս[/size]ենք iPhon[/size]e 5-ին: /[/size]  Ֆունկցիան կկրի Assistant անունը: 
Դիտումներ: 428 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR