Четверг, 28.03.2024, 16:04

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Январь » 19 » Նիժնի Նովգորոդում պատմաբան-գիտնականի տանը 26 կանանց դիակներ են հայտնաբերվել
18:18
Նիժնի Նովգորոդում պատմաբան-գիտնականի տանը 26 կանանց դիակներ են հայտնաբերվել

45-ամյա նիժգորոդցի  գերեզմանագետ (նեկրոպոլիստ) Անատոլի Մոսկվինը քանդել-հանել է մահացած մարդկանց մարմինները` իր հավաքածուն նրանց ոսկրերով համալրելու համար: Նրա 3-սենյականոց բնակարանում ոստիկանները հայնաբերեցին միանգամից 26 դիակ: Բոլորը` 15-25 տարեկան աղջիկներ:

Դիակների կմախքացած վիճակն արդեն խոսում է, որ դրանց  վաղմության մասին: Ըստ էության, ոստիկանությունը չորացած դիակներ է հայտնաբերել, բոլոր դիակներն էլ գեղեցիկ հագուկապով են զարդարված եղել: Տան ցնդած տերն իր բնակարանը վերածել է դամբարանի, իսկ ամնահետաքրքիրն այն է, որ բնակարանը գտնվում է  քաղաքի կենտրոնում` Լենինի պողոտայում: Տղամարդն իր սահմռկեցուցիչ «հոբիով» զբաղվել է գիշերները: Նա թանձր խավարի ներքո սողոսկել է գերեզմանատուն` իր հետ վերցնելով թի , ու քանդելով հանել վաղեմի մեռելներին: Պարկի մեջ է հավաքել մարդկային ոսկրակույտն ու քարշ տալով տուն  բերել: Նրան ոստիկանությանն են հանձնել սեփական ծնողները: Երբ նրանք ամառանոցից վերադարձել են տուն,  սարսափել են տղայի զբաղմունքից: Պարզվել է, որ Մոսկվինը Ռուսաստանի միակ նեկրոպոլիստն է: Նա  քնել է դագաղների մեջ, խմել անձրևափոսերի ջուր: Ոմանք նրան հանճար են համարում: Նա տիրապետում է 13 լեզվի:

Դիտումներ: 574 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR