Понедельник, 06.05.2024, 06:18

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 20 » Ուկրաինայում տատիկը փորձել է թալանել բանկը
12:47
Ուկրաինայում տատիկը փորձել է թալանել բանկը

Ուկրաինացի տատիկը որոշել է թալանել Օդեսայի մարզի Սարատ ավանի բանկը, որպեսզի ձմեռվա համար վառելափայտ գնի:

Թոշակառուն մտել է բանկային բաժանմունք, ուր սովորաբար թոշակ են ստանում: Աշխատակցին մի գրություն է մեկնել` իրեն 300 հազար գրիվեն (37  500 ԱՄՆ դոլար) տալու պահանջով, հակառակ դեպքում  սպառնացել պայթեցնել  ինքնաշեն   ռումբը:

Կողոպուտի փորձի մասին   հայտարարել է Օդեսայի ոստիկանության մամլո ծառայությունը: Ողջ կատարվածի զվարճալիությունը խտացնում է այն փաստը, որ իր գրության մեջ տատիկը նշել է, թե ինչ դրամական միավորներով իրեն հանձնեն գումարը. մի մասը` 1000 գրիվեն միավորով, ի դեպ,այդպիսին ընդհանրապես գոյություն չունի:

Գանձապահի արձագանքը եղել է ընդամենը տագնապի կոճակ սեղմելը: Բանկի ղեկավարությունն իսկույն հեռացրել է բանկի այցելուներին` թալանչի տատիկի հետ միասին: Տեղ հասած միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի մի սարքավորում` պահածոյի  դատարակ տուփ` փաթաթված փայլաթիթեղով: Միայն հաջորդ օրը, դիտելով տեսախցիկների արձանագրած նյութը, պարզել են տատիկի ինքնությունը: Իր արարքը նա բացատրել է «փայտի ու ածուխի համար փողի քչությամբ»:

Ներկայումս տատիկը հոգեբուժական կլինիկայում հետազոտվում է: Նրա արարքը զարմացրել է տեղաբնակներին, որոնք 61-ամյա կնոջը բնութագրում են որպես  հանգիստ ու խաղաղ բնավորության տեր մարդու: Քրեական գործ հարուցելու համար սպասում են  բժշկական հետազոտության արդյունքներին, բացատրել են տեղի ոստիկանությունում:

Դիտումներ: 786 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR