Пятница, 19.04.2024, 20:56

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Март » 6 » Սիրահարվածության նշաններ…ԱՂՋԻԿՆԵՐ
19:10
Սիրահարվածության նշաններ…ԱՂՋԻԿՆԵՐ
                               
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հաստատ սիրահարվել է: Լավ է դա թե վատ, սակայն աղջիկների մոտ սիրահարվածությունը ավելի արագ է վրա հասնում: Երևի թե աղջիկներն անըհդհատ սպիտակ ձիով ասպետին հանդիպելու ակնկալիք ունեն: Սակայն որո՞նք են աղջիկների սիրահարվածության նշանները:

♥ Նա սկսում է իրեն էլ ավելի շատ հետևել, փորձում է ուրիշ սանրվածք, դիմահարդարում օգտագործել:

♥Հեռախոսը կյանքի անբաժան մասն է: Անընդհատ զանգի է սպասում:

♥Մոռացկոտ է դառնում: Եթե սիրահարված աղջիկը ձեզանից գրիչ է խնդրել և չի վերադարձրել, մի նեղացեք իրենից:

♥Ցավում եմ, բայց ձեր ասածները նա կլսի միայն տասներորդ անգամից, քանի որ <<մտքերով ուրիշ տեղ էր>>:

♥Եթե նա պատահաբար հանդիպում է իր սիրած էակին, ապա անկասկած նկատում է, թե ինչպես էր նա իրեն նայում: Նույնիսկ եթե դա այդպես չէր:

♥Սիրահարված աղջկա երևակայությանը չի հասնի նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչը: Տղային մեկ անգամ տեսնելուց հետո, նա արդեն կարող է բոլոր մանրուքներով պատմել, թե ինչպես նրանք կամունսանան, որտեղ կապրեն, քանի երեխա կունենան և արդեն որոշում է նրանց անունները:

♥Նա կարող է ժամերով ուսումնասիրել տղայի սոց կայքի էջը:

♥Որո՞նք են սիրահարվածության գլխավոր <<ախտանիշները>>: Իհարկե ախորժակի բացակայությունը և անքնությունը, ինչի պատճառով էլ աղջիկը սկսում է նիհարել:

♥Ընկերուհիների, ծանոթների հետ իր սիրելիի մասին խոսելիս նա հաճախ իդեալացնում է նրա բոլոր հատկանիշները:

♥Սկսում է տեղի անտեղի ժպտալ:

♥Հորոսկոպին հետևելը դառնում է օրվա կարևոր մաս: Ինչպես նաև նա սկսում է հավատալ գուշակություններին, օրինակ՝ երիցուկի թերթիկների վրա:

♥Նա սկսում է պատասխանել համացանցի բոլոր թեստերին:

♥Եվ վերջինը` դա անիմաստ հիստերիկաներն են: Նա կարող է լացել ամեն մանրուքի պատճառով:

Դիտումներ: 558 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR