Google-ն պատրաստվում է սկսել մի նոր հետաքրքիր նախագիծ, որը թույլ կտա համացանցից օգտվողներին հավելյալ գումարներ աշխատել: Նախագծի էությունը կայանում է նրանում, որ օգտվողները պետք է միայն համաձայնվեն Google-ի մեկ պահանջի հետ, այն է՝ թույլ տալ որոնողական համակարգի հսկային հետևել իրենց գործողություններին համացանցում: Նախագիծը կոչվում է Screenwise: Առավել մանրամսան կարող եք տեղեկանալ այստեղ: 13 տարեկանից բարձր օգտվողները, ովքեր ունեն իրենց պրոֆիլը Google-ում, կարող են տեղադրել Chrome-ի համար նախատեսված հատուկ հավելումը և մասնակցել նախագծին: Ի դեպ այդ հավելումը նախատեսված է վիճակագրություն հավաքելու համար: Դրա դիմաց օգտվողները ստանում են Gift Card, Amazon.com-ից գնումներ կատարելու համար: Հետագայում մեկ տարվա ընթացքում օգտվողները 3 ամիսը մեկ կստանան 5$:Նախագիծը դեռ չի մեկնարկել, բայց ցանկացողները կարող են այցելել այստեղև գրանցել իրենց էլ-փոստը:
|