Четверг, 25.04.2024, 15:16

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Сентябрь » 6 » “ВКонтакте”-ի տարեկան եկամուտներն աճել են 94%-ով, “Одноклассники”-ինը` 50%-ով
21:31
“ВКонтакте”-ի տարեկան եկամուտներն աճել են 94%-ով, “Одноклассники”-ինը` 50%-ով

2010 թվականի արդյունքներով ռուսական խոշորագույն "ВКонтакте” սոցիալականա կայքի տարեկան հասույթն աճել է 94%-ով և կազմել 93.8 մլն դոլար` նախորդ տարի գրանցված 48.4 մլն դոլար ցուցանիշի դիմաց: Նման տվյալներ է հրապարակել Mail.Ru Group ընկերությունների խումբը: Վերջինիս է պատկանում "ВКонтакте” սոցիալական կայքի բաժնետոմսերի 32.55%-ը: Բացի այդ Mail.Ru Group -ը տնօրինում է օպցիոններ` մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը սոցիալական կայքի լրացուցիչ ևս 7.5% բաժնետոմս ձեռքբերելու հնարավորությամբ: Ինչպես նշվում է Mail.Ru Group-ի ֆինանսական հաշվետվության մեջ` ներկայումս "ВКонтакте” սոցիալական կայքն իր սեփականատերերի կողմից գնահատվում է 1.84 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ ռուսական մեկ այլ խոշոր և տարածված սոցիալական կայքի` "Одноклассники”-ի հասույթը 2010 թվականի արդյունքներով աճել է 47.5%-ով և կազմել 68.9 մլն դոլար` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 46.7 մլն դոլարի դիմաց, իսկ սոցիալական կայքի զուտ շահույթն աճել է 50%-ով և կազմել 31.6 մլն դոլար: Նշենք, որ Mail.Ru Group-ը հանդիսանում է "Одноклассники” սոցիալական կայքի 100% բաժնետեր:

Mail.Ru Group-ը տնօրինում է նաև Qiwi վճարային համակարգի բաժնետոմսերի 21.35%-ին և ֆինանսական այս մեկ տարվա արդյունքներով Qiwi-ի մասով ապահովել է հասույթի 19.2% աճ (232.8 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, 2010 թվականի արդյունքներով Mail.Ru Group ինտերնետային ընկերության զուտ շահույթը նվազել է 5.7%-ով և կազմել 156.3 մլն դոլար, իսկ ընկերության հասույթն աճել է 1.9 անգամ և կազմել 275.3 մլն դոլար:

Դիտումներ: 582 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR