Понедельник, 06.05.2024, 03:52

Բարև Гость | RSS

Главная » 2011 » Декабрь » 16 » Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը
14:51
Wi-Fi-ը վտանգում է տղամարդկանց առողջությունը
Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը: Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը  փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում: 4 ժամ անց գիտնականները հետազոտել են սերմնահեղուկները: Պարզվել է, որ Wi-Fi գոտում գտնվող սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 25%-ով, իսկ դրանց 9%-ի ԴՆԹ-ն վնասված է եղել:  Իսկ երկրորդ խմբի սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 14%-ով, իսկ ԴՆԹ-ն վնասվել է դրանց միայն 3%-ում: Գիտնականները խորհուրդ են տվել դյուրակիր համակարգիչները դնել սեղանին, ոչ թե ծնկներին և խուսափել wi-fi ապահովող որևէ սարք գոտկատեղի մոտ պահելուց: 
Դիտումներ: 376 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR