Суббота, 20.04.2024, 02:47

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Февраль » 22 » Երազում եմ ՔԵԶ ու ԻՆՁ..
19:41
Երազում եմ ՔԵԶ ու ԻՆՁ..
                                   
Երազում եմ.. առավոտյան արթնանալ ՔՈ զանգից, այլ ոչ թե արևի շողերից: Նայել բջջայինիս էկրանին, որը լուսավորված կլինի ՔՈ նկարով ...ու ժպտալ: Միացնել ու լսել ՔՈ հարազատ ու սիրելի ձայնը, որն ինձ "Բարի լույս" կասի... ու կպահանջի, որ շուտ դուրս գամ տանից, որովհետև ԴՈՒ արդեն իմ տան մոտ ես: Ես արագ կվազեմ պատուհանի մոտ, որ ստուգեմ: Հետո արագ կսկսեմ պատրաստվել ու դուրս կգամ տանից: Մի քանի աստիճանի վրայով միանգամից կանցնեմ, որ շուտ իջնեմ... շուտ հասնեմ ՔԵԶ: Ու երբ դուրս կգամ կվազեմ ու կփաթաթվեմ ՔԵԶ, ՔՈ տաք մատները շղթա կկազմեն ու ինձ ամուր կգրկեն: Իսկ ես անպաշտպան փոքրիկի պես գլուխս կդնեմ ՔՈ ուսին ու ինձ կթվա, որ ամբողջ աշխարհն իմն է: ( Երազում եմ, որ գրկես ինձ..ու այլևս բաց չթողնես: ) Ու կգնանք.. ուղղակի կսկսենք քայլել: ՔՈ տաք ու սիրելի մատները կգրկեն իմ մատներին, իսկ ՄԵՆՔ ինչ - որ բան խոսելով շարունակ կքայլենք: Կքայլենք... Հետո ԴՈՒ ինձ տուն կճանապարհես: Ինձ ամուր - ամուր կգրկես ու կասես, որ շատ ես սիրում, իսկ ես ուղղակի ՔԵԶ կհամբուրեմ ու կգնամ:Երազում եմ, որ ամեն 10 րոպեն մեկ զանգես ու հարցնես, թե ինչպես եմ ու ինչ եմ անում: Որ երբ զանգեմ ու ասեմ, որ ինչ-որ տեղ եմ պատրաստվում դուրս գալ ` չթողես գնամ:Երազում եմ, որ ուշ երեկոյան զանգես ու խնդրես իջնել ու երբ ասեմ, որ ուշ է ու չեմ կարող, բարկանաս ու ասես, որ սպասում ես... ու ես ինչ-որ բան հորինեմ, որ այդ ժամին դուրս գամ տանից:Երազում եմ, թեկուզ մեկ անգամ, բայց լինել ՔՈ ժպիտի պատճառը:Երազում եմ, որ միշտ ժպտաս:Երազում եմ, որ նայեմ ՔԵԶ ու զգամ, որ դու էլ ինձ պես սիրում ես:Երազում եմ, որ ուշ երեկոյան ինձ ճանապարհես տուն ու սպասես, մինչև բարձրանամ ու մտնեմ տուն:Երազում եմ, որ ինձ խոստանաս, որ միշտ իմ կողքին կլինես:
                                   
Երազում եմ, որ միշտ միասին լինենք:Երազում եմ, որ ՔԵԶ ինչ-որ բան նվիրեմ ու դու ամեն անգամ դա վերցնես ձեռքիդ մեջ, նայես ու ինձ հիշես:Երազում եմ, որ միշտ ինձ հիշես:Երազում եմ, որ ուշ երեկոյան, երբ դրսում շատ ցուրտ լինի, իսկ մենք քայլենք փողոցներով ու տուն չգնանք, որովհետև չենք ուզում բաժանվել իրարից ու երբ ես մրսեմ, ԴՈՒ հանես ՔՈ վերարկուն ու քցես իմ ուսերին:Երազում եմ, որ ամուր ինձ գրկես ու սկսես խաղալ մազերիս հետ:Երազում եմ, որ երբ միասին լինենք ԴՈՒ անջատես բջջայինդ, որ չխանգարեն մեզ:Երազում եմ, որ միասին քայլենք աստղազարդ երկնքի տակ:Երազում եմ, որ այդ ժամանակ ԴՈՒ ուղղակի նայես ինձ ու չխոսես, որովհետև ես կհասկանամ քո լռությունը:Երազում եմ, որ ԴՈՒ էլ հասկանաս իմ լռությունը:Երազում եմ, որ երբ վիճենք ու ես փորձեմ հեռանալ, գրկես ինձ ամուր ու ոչինչ չասես:Երազում եմ, որ երբ հիմար բաներ ասեմ, ինձ ուղղես ՔՈ իմաստությամբ:Երազում եմ, որ ես լինեմ ՔՈ հպարտության պատճառը:.................Երազում եմ.... այնքան շատ բան եմ երազում: Բայց ամենից շատ ուզում եմ, որ ԴՈՒ լինես.. ու լինես ինձ հետ:Երազում եմ, որ մեծանանք... ու ամեն առավոտ արթնանալիս իրար տեսնենք:Երազում եմ ՔԵԶ... ու ինձ.... երազում եմ, որ ԵՍ ու ԴՈՒ ՄԵՆՔ դառնանք:

Դիտումներ: 697 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
avatar
0
1 Susi • 15:51, 19.07.2012
FOSFOR blog forever
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR