Ինչպես հայտնում է ենթակառուցվածքային համակարգերի կառավարման գծով փորձագետ Ջոզեֆ Վեիսը՝ Միացյալ Նահանգների դեմ կիբեր հարձակում է տեղի ունեցել. հարվածել են Իլինոյիս նահանգի ջրային համակարգին: Ենթադրվում է, որ հարձակումը իրականացվել է Ռուսաստանում գտնվող մի համակարգչից, և հարձակվողները կարողացել են օգտագործել գաղտնաբառերը: Դրանք գողացվել էին SCADA ծրագիրը օգտագործող ամերիկյան մի կազմակերպության դեմ հակերային հարձակման ժամանակ:
Ինչպես հաղորդում է PHYSORG.com-ը, Իլինոյիսի ահաբեկչական և հետախուզական կենտրոնը անցած շաբաթ բացահայտել է հարձակումը, բայց հարձակվողները արդեն վեց ամիս է՝ կարողանում են մուտք գործել ծրագիր:
|