Շաբաթ օրը Լոս Անջելոսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում մահացել է 48 տարեկան աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Առայժմ, թե ինչից է մահացել երգչուհին, հստակ վարկածներ չկա: Վարկածներից մեկը՝ նարկոտիկների չարաշահումն է, չնայած ոստիկանների զննումից հետո ոչ մի նարկոտիկի հետք համարից չի հայտնաբերևվել, իսկ երկրորդը վարկածը դա՝ լոգարանում Ուիթնին ուշաթափվել է և խեղդվել վաննայում: Փոփ երաժշտության թագուհին, իրստեղծագործական կյանքի ընթացքում արժանացել է ավելի քան 410 մրցանակի, 90-ականներին դառնալով ամենապահանջված երգչուհիններից մեկը: Ուիթնի Հյուսթոսնը նաև Գինեսի ռեկորդակիր է: Իսկ նրա կատարումները կմնան մեր սրտերում և հիշողություններում: Աստված հոգին լուսավորի…
|