Пятница, 19.04.2024, 00:07

Բարև Гость | RSS

Главная » 2012 » Март » 23 » «Մոնա Լիզա»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել
13:25
«Մոնա Լիզա»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել
Ազգությամբ ռուս մի կին Լուվրի թանգարանում սուրճով լիքը բաժակը նետել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ուղղությամբ· կինն այսկերպ փորձել է վրեժ լուծել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու  մերժում ստանալու համար : Պատահարը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 2-ին, սակայն հանրությանը լուսաբանվել միայն այսօր: Նկարը  չի վնասվել, քանի որ այն տեղադրված է անխոցելի ապակե արկղում` վանդալիզմից և արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Նկարի ուղղությամբ նետված բաժակը կոտրվել է: Ոստիկանությունը կնոջը բաց է թողել նախնական հոգեբանական հետազոտությունից հետո: Սակայն կնոջ դեմ Լուվրի թանգարանը կարող է հայտ ներկայացնել: «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահայտնի գեղանկարներից մեկն է: Ամեն տարի 6 միլիոն մարդ է այցելում Լուվր, որպեսզի տեսնի Լեոնարդո դա Վինչիի անկրկնելի նկարը:
Դիտումներ: 773 | Ավելացրել է : viphay | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
avatar

Яндекс.Метрика Счетчик тИЦ и PR