Սելենա Գոմսն իր՝ < Ասա ինձ մի բան, որը չգիտեմ> տեսահոլովակով ցնցեց ողջ հայությանը: Եվ ոչ այն պատճառով, որ այն չափից ճաշակով էր, կամ երգն էր բարեհունչ: Գոմեսի տեսահոլովակում պատի վրա հստակ կարելի է նկատել Սասունցի Դավթի քանդակը: Թե ինչպե՞ս է մեր առասպելակա հերոսն այնտեղ հայտնվել, առայժմ բացատրություններ չկան, բայց ևս մի փաստ չվրիպեց իմ ուշադրությունից. Տեսահոլովակում նկարահանվել է նաև աշխարհահռչակ հայ պարող Միհրան Կիակոսյանը: Գուցե հենց Միհրա՞նն է առաջարկել Դավթին տեսահոլովակում ընդգրկել: Ո՞վ գիտի: Բայց հուսով ենք առաջիկայում ինչ-որ մեկը լույս կսփռի այս պատմության վրա:
|